Դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն՝ 10 օրական երեխայի մահվան պատճառ է եղել թոքաբորբը
13:24, 23 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սակայն դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Մանրամասները պարզ կլինեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում հունվարի 19-ին 10 օրական երեխա էր մահացել: Նախնական տվյալներով` երեխան մահացել էր տանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում