Դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն՝ 10 օրական երեխայի մահվան պատճառ է եղել թոքաբորբը

13:24, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սակայն դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Մանրամասները պարզ կլինեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում հունվարի 19-ին 10 օրական երեխա էր մահացել: Նախնական տվյալներով` երեխան մահացել էր տանը:


© 2009 ARMENPRESS.am