ԱՄՆ-ում շոուի ժամանակ կոմիկին փորձել են ծեծել միկրոֆոնի կանգնակով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ ամերիկացի կատակերգու դերասան Սթիվ Բրաունի վրա Է հարձակվել հանդիսականներից մեկը: Միջադեպի տեսանյութը հայտնվել Է Facebook-ում՝ օգտատեր Թումիքի ԼաՇի Էջում: «Ես միայն գիտեմ, որ Սթիվ Բրաունը նրան հարցրեց, թե որն Է նրա խնդիրը»,- նշել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եվս մեկ հանդիսական տեսագրությունը հարապարակել Է այլ ռակուրսով: Տեսահոլովակներում երեւում Է, թե անծանոթն ինչպես Է նախ փորձում կռվել մերկ ձեռքերով, այնուհետեւ սկսում Է ճոճել միկրոֆոնի կանգնակը, ինչից հետո ձեռքն Է վերցնում փայտե աթոռը:
TMZ-ին տված հարցազրույցում Բրաունը հայտարարել Է, որ չգիտե, թե ինչու Է անհայտ անձը հարձակվել իր վրա:
Բացի Բրաունից, անհայտ անձի գործողություններից տուժել Է եւս չորս մարդ: Նրանք պատրաստվում են մեղադրանքներ առաջադրել նրա դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում