Տարածաշրջանային

Թուրքիան հրաժարվում է մասնակցել Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք համագումարին 

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հրաժարվում է մասնակցել Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք համագումարին 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան հրաժարվում է մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության առաջիկա համագումարին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի Սոչի քաղաքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ իրենք նախկինում էլ հայտնել էին, որ Թուրքիան չի մասնակցի այն միջոցառմանը, որին մասնակցում է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական YPG-ն:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ, Ռուսաստանն ու Իրանը, որպես խաղաղ կարգավորման երաշխավորներ, պետք է կատարեն իրենց ստանձնած պարտականությունները և «կանգնեցնեն Ասադի ռեժիմին», որն ըստ թուրքական կողմի՝ խախտում է անվտանգության ռեժիմը Սիրիայի Իդլիբի շրջանում, որտեղ ստեղծվել է «անվտանգության գոտի»:

«Սիրիայի կառավարական ուժերն առաջ են շարժվում Իդլիբում: Ռուսաստանն ու Իրանը պարտավոր են կանգնեցնել այդ առաջընթացը: Մենք երեկ կանչել ենք Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներին և այս ամենի վերաբերյալ համապատասխան հայտարարություն արել»,-նշել է Չավուշօղլուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում