Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մխիթարյանը կրկին ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

Մխիթարյանը կրկին ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ընդգրկվել է բրիտանական The Guardian-ի կազմած   2017 թվականի  աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դասակարգման աղյուսակը պարբերականը սկսել է հրապարակել: Առայժմ ներկայացվել են 71-ից 100-րդ տեղը զբաղեցրած ֆուտբոլիստները: Մխիթարյանը զբաղեցրել է 92-րդ տեղում: Նախորդ տարի 28-ամյա կիսապաշտպանը զբաղեցրել էր 57-րդ հորիզոնականը: 

Աղյուսակը կազմվում է 63 երկիր ներկայացնող գործող, նախկին ֆուտբոլիստների, մարզիչների, փորձագետների ու լրագրողների: Քվեարկությանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այժմ մարզչական գործունեությամբ է զբաղվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]