Մշակույթ

«Վիքիմեդիա Հայաստանը» կզարգացնի հայերեն որակյալ բովանդակությունը

1 րոպեի ընթերցում

«Վիքիմեդիա Հայաստանը» կզարգացնի հայերեն որակյալ բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ,28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիմեդիա Հայաստանը» սկսում է համացանցում հայերեն որակյալ բովանդակության զարգացման «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արշավի նպատակն է օգնել լավագույն մասնագետներին հարստացնել Հայերեն «Վիքիպեդիան» առկա որակյալ1000 կարևորագույն հոդվածներով` թարգմանելով դրանք առաջատար «Վիքիպեդիաներից»։

Արշավը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերին 8-ին «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակով, կուղեկցվի բազմաթիվ՝ մեկից մինչև տասնօրյա խմբագրահավաքներով և կավարտվի 2018 թվականի մայիսի 14-ին շուրջօրյա խմբագրաթոնով։ Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է հայտադիմում ներկայացնել:

Արշավի մեկնարկային «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակը տեղի կունենա դեկտեմբերի 8-10-ը Աղվերանում։ Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ի ժամը 24։00-ն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում