Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԱՄՆ-ն սպառնացել Է Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից՝ ռուսական Ս-400-ի գնման դեպքում

ԱՄՆ-ն սպառնացել Է Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից՝ ռուսական Ս-400-ի գնման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հայտարարված պլանների իրագործումը նրան կզրկի ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից եւ, հավանաբար, կբերի այն բանին, որ Անկարայի նկատմամբ կկիրառվեն այլ միջոցներ, որոնք կսահմանափակեն հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչների գնման եւ օգտագործման նրա հնարավորությունները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտնել Է Defense News պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարարի օգնականի տեղակալ Հեյդի Գրանտի արած հայտարարությանը: Գրանտի խոսքով՝ եթե Ս-400-ի շուրջ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համաձայնության փաստական ձեռքբերման վերաբերյալ վերջին հաղորդումները հաստատվեն, դա լուրջ ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հետագա ռազմական համագործակցության վրա: Գրանտը նշել Է, որ մինչ այժմ ԱՄՆ-ը այդ գործարքը լուրջ վերլուծության չԷր ենթարկում Հյուսիսատլանտյան դաշինքի ազդեցիկ անդամի դիրքերից:

«Մենք մտադիր ենք ձեռնամուխ լինել այն բանի քննարկմանը, որ եթե թուրքերը դա իրագործեն, ինչպես մենք կկարողանանք ապագայում ապահովել փոխգործակցությունը Թուրքիայի հետ,-հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը շաբաթահանդեսին տված հարցազրույցում:-Բայց արդեն այժմ ես կարող եմ ձեզ ասել, որ մեր ռազմավարությունը մեզ թույլ չի տալիս գործակցել այդ համակարգի (Ս-400-ի) հետ»: Գրանտն ընդգծել Է, որ Թուրքիայի վերը նշված մտադրությունները Էականորեն կբարդացնեն այդ երկիր առաջին F-35 ինքնաթիռների՝ 2018 թվականին պլանավորված փոխադրումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am