ԱԺ քառօրյա. պատգամավորները կքննարկեն ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
10:43, 14 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը, որը մինչ այս քննարկումներ է անցել բոլոր հանձնաժողովներում:
Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում են նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը:
Ընդհանուր առմամբ` նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 30 հարց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում