Հայաստանում կհիմնվի գերմանական ներդրումներով նոր բիզնես կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 9-ին ընդունել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի գրավչությունները և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդրողների հետ քննարկելու աջակցության մեխանզիմները։
Բեռնի Զիլդենմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած ուշադրության համար և տեղեկացրել, որ շուտով Երևանում կբացվի նոր բիզնես կենտրոն, որի ներդրումները կազմել են շուրջ 2 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում, ըստ ներդրողի, կստեղծվի 20 նոր աշխատատեղ։ Բեռնի Զիլդենմանի խոսքով՝ իրենք ունեն Հայաստանում ներդրումային գործունեությունը շարունակելու ծրագրեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում