Հայաստանում կհիմնվի գերմանական ներդրումներով նոր բիզնես կենտրոն

Armenpress 16:27, 9 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 9-ին ընդունել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի գրավչությունները և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդրողների հետ քննարկելու աջակցության մեխանզիմները։

Բեռնի Զիլդենմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած ուշադրության համար և  տեղեկացրել, որ շուտով Երևանում կբացվի նոր բիզնես կենտրոն, որի ներդրումները կազմել են շուրջ 2 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում, ըստ  ներդրողի, կստեղծվի 20 նոր աշխատատեղ։ Բեռնի Զիլդենմանի խոսքով՝ իրենք ունեն Հայաստանում ներդրումային գործունեությունը շարունակելու ծրագրեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am