Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ողջ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

«Նման անմարդկային գործողությունները վերահաստատում են մեր այն համոզմունքը, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, և անհրաժեշտ է միասնականորեն ու վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը մարդկության դեմ ուղղված այդ չարիքն արմատախիլ անելու համար:

Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի հետ մենք աղոթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղության և վիրավորների առողջության համար»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am