Կայացել է Մհեր Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվաներաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված գրող Վրեժ Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման կազմակերպիչները նշել են, որ գրքասեր հասարակության դատին հանձնված ընտրանիում ներառված են հեղինակի 15 պատմվածքներ, որոնք ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում և ներկայացնում են սասունցու անկոտրում ոգին, իր երկիրն ու բույնը ունենալու, ազատ ապրելու, սիրելու և երազելու անբեկանելի իրավունքը:
Մհեր Իսրայելյանը ժամանակակից հայ արձակի և դրամատուրգիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի որդին է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում