Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահն ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահին

ՀՀ Նախագահն ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության 
ռուսաստանյան ընկերակցության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից :

Հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ մանրամասն խոսելով հատկապես առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին

Միջոցառումը կանցկացվի մշակույթի ոլորտում 2016-2018թթ. ՀՀ և ՌԴ միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթային օրերի շրջանակներում մայրաքաղաքից բացի միջոցառումներ կանցկացվեն նաև Ռուսաստանի տարածաշրջաններում:

Հանրապետության Նախագահը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ռուսաստանյան ընկերակցության գործունեությունը և մաղթել հաջողություններ: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական կառավարման մարմիններն ամենայն օժանդակություն կցուցաբերեն ընկերակցությանը՝ վերոնշյալ նախաձեռնությունների իրականացման գործում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]