Տարածաշրջանային

Հայտնի են դարձել Սիրիայի և Իրաքի տարածքում թուրք-իրանական համատեղ գործողությունների մանրամասները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են դարձել Սիրիայի և Իրաքի տարածքում թուրք-իրանական համատեղ գործողությունների մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնի է, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայում և Իրաքում իրականացնել համատեղ ռազմական գործողություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրք-իրանական հիմնական գործողությունները, համաձայն երկու կողմերի բարձրաստիճան ԶՈՒ պաշտոնյաների հայտարարությունների, ուղղված են լինելու հիմնականում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ:

Թուրք-իրանական զինված ուժերը պատրաստվում են ՔԱԿ-ի դեմ ուղղված գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում` Քանդիլում, Ավաշինում, Բաթուֆայում, Զափում, Բերվարիում և Չեմչուում:

Ըստ նախնական պայմանավորվածության` Իրաքի հյուսիսում տեղի ունենալիք համատեղ գործողությունները տևելու են 8-10 օր, որի ժամանակ ռմբակոծվելու են ՔԱԿ-ին պատկանող 19 դիրք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 21-ին հայտնել էր, որ Թուրքիան և Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ ևս:

Նախագահի փոխանցմամբ, ինչպես Իրաքում համատեղ գործողությունների շուրջ պայմանավորվածությունները, այս հարցը նույնպես քննարկվել է օգոստոսին տեղի ունեցած Իրանի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ:Իրանը և Թուրքիան պատրաստվում են նաևԻրաքի հյուսիսում գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում