Պաշտոնական Դամասկոսը հաստատել է իր կործանիչի կորուստը
22:02, 15 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակը հաստատել է МиГ-21 մարտական ինքնաթիռի կործանման լուրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը:
Նրա խոսքով, կործանիչը վթարի է ենթարկվել սահմանային Էս-Սուվեյդա նահանգում: «Ներկա դրությամբ անցկացվում է հետաքննություն՝ պարզելու է դեպքի պատճառները»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ կործանիչը «խփվել» է Հորդանանի հետ սահմանին՝ ամայի տարածքում: Հեռուստաընկերության տեղեկություններով, գրոհայինները կործանիչի օդաչուին գերի են վերցրել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում