Պաշտոնական Դամասկոսը հաստատել է իր կործանիչի կորուստը

Armenpress 22:02, 15 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակը հաստատել է МиГ-21 մարտական ինքնաթիռի կործանման լուրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը:

Նրա խոսքով, կործանիչը վթարի է ենթարկվել սահմանային Էս-Սուվեյդա նահանգում: «Ներկա դրությամբ անցկացվում է հետաքննություն՝ պարզելու է դեպքի պատճառները»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ կործանիչը «խփվել» է Հորդանանի հետ սահմանին՝ ամայի տարածքում: Հեռուստաընկերության տեղեկություններով, գրոհայինները կործանիչի օդաչուին գերի են վերցրել:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am