Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է
15:18, 25 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռնարկվում են քայլեր 52-ամյա Մանուկ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նրա անհետացման մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է հուլիսի 23-ին:
Մանուկ Սիմոնյանը ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում