Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավորի կալանավորելու որոշում է ընդունվել

Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավորի կալանավորելու որոշում 
է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Բաթմանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորի՝ Այշե Աջար Բաշարանին և Սաադեթ Բեջերիքլիին կալանավորելու մասին որոշում է ընդունվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Պատգամավորներին կալանավորելու մասին որոշում է ընդունվել այն բանից հետո, ինչ նրանք հրաժարվել են ներկայանալ իրենց դեմ գործով դատական նիստին:

Այշե Աջար Բաշարանը և Սաադեթ Բեջերիքլին մեղադրվում են «հանցախմբի քարոզչություն» անելու մեջ:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am