Հասարակական

Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում է «Pro bono» իրավաբանական ծառայության զարգացումը

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում է «Pro bono» իրավաբանական ծառայության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության պարտականությունն է երաշխավորել անվճար իրավաբանական օգնության տրամադրումը անապահով և հատուկ խմբերին, ուստի Արդարադատության նախարարությունը խրախուսում է «Pro bono» անվճար իրավաբանական ծառայության ներդնումը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Մենք ընդլայնելու ենք այս համակարգի շահառուների շրջանակը: Տարբեր երկրների իրավաբանները իրենց ծառայությունների 2-5 տոկոսը անվճար իրականացնում են անապահով խավերին, և մենք փորձելու ենք խրախուսել այս համակարգը»,- ընդգծեց Քրմոյանը:

Ըստ Քրմոյանի` մյուս կարևոր քայլերից է մատչելի իրավաբանական օգնության տրամադրումը:

«Շատ անգամ քաղաքացին պատրաստ է վճարել իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար, սակայն ծառայությունների գները հաճախ բարձր են լինում, ուստի փորձելու ենք ներդնել մատչելի իրավաբանական օգնության, ինչպես նաև իրավաբանական սխալի պարտադիր ապահովագրման համակարգ»,- նշեց Քրմոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում