Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«Տրանսֆորմեր». առեւտրային հաջողությունը Չինաստանում եւ հանդիսականի ոչ մեծ հետաքրքրությունն ԱՄՆ-ում

«Տրանսֆորմեր». առեւտրային հաջողությունը Չինաստանում եւ հանդիսականի ոչ մեծ հետաքրքրությունն ԱՄՆ-ում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Մայքլ Բեյի «Տրանսֆորմերներ: Վերջին ասպետը» ֆիլմը, պրեմիերային շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի վարձույթում վաստակելով 69,1 մլն դոլար, հերքել Է հոլլիվուդյան քննադատների սկեպտիկ կանխատեսումները եւ կարողացել Է ընդհուպ մոտենալ իր դիստրիբյուտորի՝ Paramount Pictures կինոընկերության հաշվարկներին, որն սպասում Էր մինչեւ մինչեւ 70 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սակայն կինոնկարը, ցածր վարկանիշեր ստանալով կինոգետների առաջատար պորտալների եւ հրատարակությունների մեծամասնությունից, այս ցուցանիշով հետ Է մնացել ֆրանշիզայի իր բոլոր չորս նախորդ ֆիլմերից: Միաժամանակ կինոնկարի ստեղծողների կանխատեսումն արդարացել Է նաեւ Չինաստանի շուկայում: Ցուցադրության երեք օրվա ընթացքում «Տրանսֆորմերները» ֆրանշիզայի հինգերորդ ժապավենը չինական վարձույթում բերել Է 123,4 մլն դոլար:

Դրանով իսկ ընթացիկ տարում ֆիլմը կրկնում Է «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» կինոնկարի (2017 թ.) առեւտրային հաջողությունը, որը նույնպես ԱՄՆ-ի վարձույթում հանդիսականների բավականին ցածր հետաքրքրություն արձանագրեց, սակայն մեծ ժողովրդականություն վայելեց արտասահմանյան շուկաներում, առաջին հերթին՝ ասիական:

«Տրանսֆորմերներ: Վերջին ասպետը» կինոնկարը հունիսի 23-ին ցուցադրվել Է 41 երկրներում: Ընդ որում ժապավենն առաջին տեղն Է զբաղեցրել 40 երկրների վարձույթում: Չինաստանից հետո դրամարկղային մուտքերով երկրորդ հորիզոնականում Հարավային Կորեան Է՝ 12 մլն դոլարով: Եռյակը 8,9 միլիոնով եզրափակում Է Ռուսաստանը: Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան (5,7 մլն դոլար) եւ Գերմանիան (4,7 մլն դոլար):

Ընդամենը «Տրանսֆորմերներ: Վերջին ասպետը» կինոնկարը ԱՄՆ-ի սահմաններից դուրս տոմսերի վաճառքից վաստակել Է 196,2 մլն դոլար: Այսպիսով, ժապավենն իր պրեմիերային շաբաթվա ընթացքում տոմսերի վաճառքից ստացել Է 265,3 մլն դոլար ընդհանուր գումար՝ 217 մլն արտադրական ծախսերի դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am