Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի 
պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 2-ին ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը հայ երիտասարդների կրթության և բարձրակարգ վերապատրաստման գործում։ 

Էդվարդ Նալբանդյանը արժևորեց «Տավիթյան» հիմնադրամի և ՀՀ ԱԳՆ միջև հաստատված համագործակցությունը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ 

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am