Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բասկյան ԷՏԱ-ի զինյալները մտադիր են զինաթափվել մինչեւ ապրիլի 8-ը

Բասկյան ԷՏԱ-ի զինյալները մտադիր են զինաթափվել մինչեւ ապրիլի 8-ը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման զինյալները մտադիր են լիակատար զինաթափման պլանն իրականացնել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 8-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով խմբավորման եւ Իսպանիայի իշխանությունների միջեւ բանակցություններին մոտ են կանգնած աղբյուրներ: 
Ինչպես սպասվում Է, մոտ ժամանակներս ԷՏԱ-ն կտեղեկացնի զենքի իր գաղտնարանների տեղադրության մասին: Դրանց մի մասը տեղակայված Է Ֆրանսիայի տարածքում, եւ տեղի իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ բռնագրավվող զինամթերքը հանձնվի ֆրանսիական իշխանություններին, այլ ոչ թե իսպանական կողմին: 
ԷՏԱ կազմակերպությունը («Բասկերի երկիր եւ ազատություն») հանդես Է գալիս բասկերի տարածքի անկախության օգտին, որն ընդգրկում Է Իսպանիայի հյուսիսի եւ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքի հողատարածքները: Խմբավորումը ստեղծվել Է 1959 թվականին:   
ԷՏԱ-ի կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունների հետեւանքով նրա գոյության ողջ ժամանակաշրջանում զոհվել Է ավելի քան 800 մարդ: Չնայած 2011 թվականին զինված պայքարը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությանը, Իսպանիայի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինները շարունակում են հետապնդել խմբավորման անդամներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am