Սերժ Սարգսյանի ներկայությամբ մեկնարկել է ԵԿՄ 11-րդ համագումարը
11:55, 18 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 18-ին մեկնարկել է Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համագումարին ներկա են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երկրապահ կամավորականների միության ղեկավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և այլք:
Համագումարը մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության ու Լեռնային Ղարաբաղում կամավորական շարժման մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում