Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը սկսված է

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի շուրջ 
բանակցությունների վեցերորդ փուլը սկսված է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 15-ինմեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի բանակցային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Բանակցային փուլին մասնակցում է Եվրոպական Միության պատվիրակությունը` Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսի գլխավորությամբ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել համաձայնագրի «Ծառայությունների առևտուր», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ» ուղղություններով, ինչպես նաև ամփոփել «Ապրանքների առևտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «Մաքսային հարցեր» (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն), «Մրցակցություն», «Պետական մասնկացությամբ ձեռնարկություններ», «Առևտուր և կայուն զարգացում» ուղղություններով բանակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am