Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Վարչապետի հանձնարարականներով ընդունվել են բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման որոշումներ

Վարչապետի հանձնարարականներով ընդունվել են բիզնեսի համար բարենպաստ 
պայմանների ստեղծման որոշումներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականների հիման վրա 2016 թվականի սեպտեմբերից մինչ այժմ ընդունվել են բիզնեսի համար նպաստավոր պայմանների ստեղծման մի շարք որոշումներ: Այդ մասին գործադիրի նիստում ներկայացնելով վարչապետի հանձնարարականների կատարման հաշվետվությունը` նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Կառավարության կողմից ընդունվել են բազմաթիվ որոշումներ՝ սկսած էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման որոշումներից վերջացրած գյուղոլորտում ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող գազի սակագնի մեղմացման միջոցառումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Դավիթ Հարությունյանն առանձնահատուկ նշեց մեկ որոշում, որով ձևավորվել է բանակցային խումբ, որի նպատակն է Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական ապրանքների, հատկապես սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am