Երրորդ ուժգին երկրաշարժն Է տեղի ունեցել Իտալիայում
15:23, 18 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,6 մագնիտուդով նոր երկարշարժ Է տեղի ունեցել Հռոմից 106 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սա հունվարի 18-ին այս տարածաշրջանում տեղի ունեցած արդեն երրորդ ուժգին ստորգետնյա ցնցումն Է: Նախորդ երկուսի մագնիտուդը կազմել Է համապատասխանաբար 5,6 եւ 5,3: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
«Մենք սկսել ենք ստուգել տարածքը, առայժմ մեզ ոչ ոք չի դիմել օգնության համար»,-հայտնել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն: Նա ճշտել Է, որ ստորգետնյա երկրորդ ցնցումը տեղի Է ունեցել Լացիո մայրաքաղաքային մարզի սահմանին՝ Հռոմից 110 կիլոմետր հեռավորության վրա: Նույն այս գոտին ավերիչ երկրաշարժի Էր ենթարկվել 2016 թվականի օգոստոսի 24-ին, երբ զոհվեց 300 մարդ:
Ինչպես նշում Է ANSA գործակալությունը, վնասվածքներ ու նոր փլուզումներ կան Ամատրիչե քաղաքում, որը գործնականում ավերվել Էր օգոստոսյան հարվածից:
Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի ճշտված տվյալների համաձայն, ստորգետնյա ցնցումներն զգացվել են Իտալիայի մի շարք կենտրոնական մարզերում՝ Լացիոյում, Մարկեում, Աբրուցոյում, ինչպես նաեւ Իտալիայի մայրաքաղաքում: Ինչպես նշում են մասնագետները, այս երկրաշարժերը կրիտակական չեն Ապենինների համար, բայց տվյալ դեպքում իրադրությունը բարդանում Է նրանով, որ տարերքը մոլեգնել Է օգոստոսին եւ հոկտեմբերին երկրաշարժերից տուժած շրջաններում:
Իտալիայի կենտրոնում պահպանվում Է ցուրտ եղանակը, ձյուն Է տեղացել, ինչը դժվարացնում Է փրկարարների աշխատանքն ու տեղի բնակչության կյանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում