Համաշխարհային տնտեսական ֆորումը Հայաստանը ներկայացրել է որպես նոր բիզնես սկսելու ամենահարմար երկրներից
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) կազմել է գործարարությամբ զբաղվելու համար ամենահարմար երկրների տասնյակը, որում ներառվել է Հայաստանը` զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆորումը տասնյակը կազմելիս օգտվել է Համաշխարհային բանկի Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցի տվյալներից:
Հայաստանը միակ երկիրն է, որը միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր լինելով ներառվել է ցուցակում:
Տասնյակում Եվրամիության երկրներից տեղ է գտել միայն Իռլանդիան` զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը:
Վրաստանը 8-րդ հորիզոնականում է` 2 հորիզոնականով բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը:
7-րդ հորիզոնականը զբաղեցրած Ավստրալիայում նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ է առավելագույնը երեք օր:
Սինգապուրը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 5-րդ, Մակեդոնիան` 4-րդ (այստեղ կարելի է բիզնես սկսել 40 ԱՄՆ դոլարով):
Առաջին երեք հորիզոնականներում են Նոր Զելանդիան, Կանադան, Հոնկոնգը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում