Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
12:32, 3 Նոյեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը եւ պաշտպանության բանակի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են եւ կմնան մեր ամենակարեւոր առաջադրանքներից մեկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում