Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Համբարյանին պարգևատրել է «Կիլիկիո ասպետ» մեդալով
18:32, 29 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանին շնորհել է «Կիլիկիո ասպետ» մեդալը` ԱՄՆ-ում հայ դատի և հայկական խնդիրների բարձրացման և առաջ մղման համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Արամ Առաջինը շեշտել է, որ Հայ դատի խնդիրների առաջ մղումը նաև Կիլիկիո կաթողիկոսության և նրա թեմերի առաջնահերթություններից է: «Այս խնդիրը մոտ է մեր սրտերին, մտքերին և մեր առաքելությանը` որպես եկեղեցի»,- նշել է Արամ Վեհափառը:
Նրա խոսքով` սփյուռքի հայ համայնքների առաջնահերթությունների թվում պետք է լինեն նաև Հայաստանի անկախության ամրապնդումը, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի առաջ մղումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում