«Գազպրոմ»-ը Թուրքիայի ջրերում «Թուրքական հոսքի» երկու ուղեգծով աշխատելու թույլտվություն է ստացել
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ»-ը դիվանագիտական կապուղիներով թույլտվություն Է ստացել Թուրքիայի տարածքային ջրերում հետախուզական աշխատանքներ իրականացնելու «Թուրքական հոսք» գազամուղի ծովային տեղամասի երկու ուղեգծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ռուսական ընկերության մամուլի տեղեկագրում:
«Հարկ Է նշել կառուցողական, օպերատիվ փոխգործակցությունը թուրք գործընկերների հետ: «Թուրքական հոսք» նախագծով աշխատանքը գերազանց տեմպով Է ընթանում»,-հայտարարել Է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որի խոսքը մեջբերել Է հոլդինգի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի կեսին «Գազպրոմ»-ը հայտնել Էր, որ Թուրքիայի իշխանություններից «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի շինարարության առաջին թույլտվությունն Է ստացել նախագծի վերսկսման նախապատրաստական ընթացակարգերի շրջանակներում:
«Թուրքական հոսք» նախագիծը Ռուսաստանի ղեկավարության կողմից ազդարարվել Էր 2014 թվականի դեկտեմբերին՝ որպես «Հարավային հոսքի» փոխարինող: Պլանավորվում Էր, որ «Թուրքական հոսքի» ծովային տեղամասը բաղկացած կլինի չորս ուղեգծից՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ:
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում Էր 11,4 մլրդ եվրո, առաջին ուղեգծինը՝ 4,3 մլրդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում