Կոլումբիայի իշխանությունները եւ FARC խմբավորումը պատմական համաձայնության են հասել
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի կառավարությունը եւ FARC ապստամբական խմբավորումը հաշտության համաձայնագիր են ստորագրել: Այն պետք Է վերջ դնի 50-ամյա դիմակայությանը, որն ամենաերկարատեւներից մեկն Է դարձել հակամարտությունների համաշխարհային պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Համապատասխան հայտարարությունը կողմերի ներկայացուցիչներն արել են Հավանայում, որտեղ 2012 թվականի նոյեմբերին խաղաղ բանակցություններ Էին սկսվել:
Կեսդարյա հակամարտության զոհ Է դարձել 220 հազար մարդ, անցած տասնամյակների ընթացքում միլիոնավոր մարդիկ հարկադրված Էին լքել իրենց տները:
«Մենք հասանք նպատակին: Այդ պատերազմն ավարտված Է, բայց մենք այժմ նոր ճանապարհի սկզբին ենք: Այդ համաձայնագիրը բոլորի համար ավելի արդար հասարակության ճանապարհ Է բացում»,-հայտարարել Է բանակցություններում Կոլումբիայի պատվիրակության ղեկավար Ումբերտո դե լա Կայեն:
Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) եւ Կոլումբիայի կառավարության դիմակայությունն սկիզբ Է առել 1964 թվականին: ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում ձախ արմատական խմբավորումը դասվում Է ահաբեկչական կազմակերպությունների շարքին:
Հաշտության վերջնական համաձայնագիրը պետք Է ուժի մեջ մտնի համաժողովրդական քվեարկությունից հետո, որը կարող Է անցկացվել արդեն հոկտեմբերին քվեարկության թույլտվությունը նախ պետք Է տա խորհրդարանը:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում