Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 63-ի. ANSA
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կենտրոնական մասում անցած գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 63-ի:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով աղետի շրջանից ստացած տեղեկությունները:
Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության նոր տվյալները դեռեւս հրապարակված չեն, ավելի վաղ հաղորդվել էր տարերքի հարվածի 38 զոհերի մասին:
Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀդեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետրխորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայիմարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարքքաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել ԻտալիայիԼացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում:
Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ ևարևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում