Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Թուրքիայի մշակույթի նախարարի խոսքով` երկրում այժմ հնարավոր չէ վերականգնել մահապատիժը

Թուրքիայի մշակույթի նախարարի խոսքով` երկրում այժմ հնարավոր չէ վերականգնել 
մահապատիժը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին հայտարարել է, որ երկրում հայտարարված արտակարգ իրավիճակում չի կարող վերականգնվել մահապատիժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Այժմ մենք Թուրքիայում կատարում ենք ԵՄ չափանիշները, մենք չունենք մահապատիժ: Արտակարգ իրավիճակում ընդունել սահմանադրական օրենքներ, այսինքն` կատարել փոփոխություններ Սահմանադրության մեջ, հնարավոր չէ»- ասել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս հայտարարել էր, որ Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվում:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am