Թուրքիայում քանդում են Աթաթուրքի հուշարձանները
17:21, 18 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո սկսել են ամենուրեք քանդել աշխարհիկ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սոցկայքերի օգտատերերը տարածել են Աթաթուրքի՝ վանդալների զոհ դարձած առաջին հուշարձանների լուսանկարները:
Թուրքիայում Աթաթուրքի հուշարձանների պղծումները սկսվել են Էրդողանի գլխավորած իսլամիստական հայացքներով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 2002 թվականին իշխանության գալուց հետո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում