Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայ դատի հանձնախմբերը ժամանում են Ստեփանակերտ Արցախին զորակցություն հայտնելու նպատակով

Հայ դատի հանձնախմբերը ժամանում են Ստեփանակերտ Արցախին զորակցություն հայտնելու 
նպատակով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տարբեր երկրների Հայ դատ հանձնախմբերը ժամանում են Ստեփանակերտ Արցախին զորակցություն հայտնելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն, ով ևս պատրաստվում է մեկնել Արցախ` մասնակցելու Մայիսի 9-ի միջոցառումներին:

Անդրադառնալով վերջին շրջանում Արցախի հիմնախնդրի ուղղությամբ Եվրոպայում տարված աշխատանքին` Պետո Դեմիրճյանը նշեց, որ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մեջ քաղաքական շրջանակն ավելի հայամետ կեցվածք ունեցավ: Դա նաև Հայ Դատի գրասենյակների աշխատանքի արդյունքն է:

«Այս ընթացքում ակտիվ գործում է նաև ադրբեջանական կողմը, փորձում էր իր տեսակետը ներկայացնել, բայց, կարող ենք ասել, որ  քաղաքական շրջանակներում  հայկական դիրքերն ավելի բարենսպաստ են: Նույնը կարելի է ասել հասարակական առումով, Բրյուսելում տարբեր կազմակերպությունների շրջանում  հայամետ  մոտեցումներն ավելի գերակշռող էին»,-ասաց Պետո Դեմիրճյանը: Նրա խոսքով, Արցախի հարցը միշտ Հայ դատի գրասենյակի համար առաջնահերթություն է եղել:  Ամեն տարի Արցախի մասին տեղեկատվական միջոցառումեր են իրականացվում: Այս տարի մինչև հուլիս  Արցախի հարցի հետ կապված  մի քանի կարևոր ձեռնարկների մասին կխոսվի:

Պետո Դեմիրճյանը նշեց, որ Բրյուսելը նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին: Արդեն մի խմբաքանակ փոխանցվել է, հանգանակությունները շարունակվում են:

«Բրուսելն առաջին արագ արձագանքողն էր, գործող հայկական կազմակերպությունները համախմբվեցին, Արցախի օգտին դրամահավաք նախաձեռնեցին: Այդ աշխատանքներն ավարտված չեն: Մայիս 8-ին Բելգիայում հայկական կառույցները  Շուշիի ազատագրման առթիվ պարահանդես-միջոցառում են անցկացնելու, որի ընթացքում կլինի հանգանակություն և այդ ընթացքում ստացված հասույթը փոխանցվելու է Արցախին»,-ասաց Պետո Դեմիրճյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am