Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ստեփանակերտում Արցախի անկախության ճանաչման հայաստանյան օրինագիծը համարում են բանակցությունները վերակենդանացնող գործոն

Ստեփանակերտում Արցախի անկախության ճանաչման հայաստանյան օրինագիծը 
համարում 
են բանակցությունները վերակենդանացնող գործոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում կարևորում են Հայաստանի կառավարության կողմից Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը խորհրդարան ուղարկելու որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ սրանով սկիզբ է դրվում Հայատանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացին, որն, իհարկե, կարող է տարիներ տևել:

«Սակայն սա շատ կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև գրեթե փակուղում գտնվող բանակցային գործընթացի վերակենդանացման համար»,- ընդգծեց Բաբայանը:

Նա հավելեց նաև, որ սա նաև մեսիջ է Ադրբեջանին և արտաքին աշխարհին, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման դեպքում Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից պարզապես այլընտրանք չի ունենալու:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրեն­քի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծինԱզգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am