Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների 
ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հունական համայնքը մայիսի 19-ին հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ` նվիրված 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրություն Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 

h1.jpg (314 KB)

Հոգեհանգստյան արարողակարգից հետո եկեղեցու մոտ կարճ ելույթով հանդես է եկել Հայաստանի հունական համայնքի նախագահ Էդուարդ Պոլատովը: Հավաքին ներկա էին հունական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:  

Հունաստանի խորհրդարանի կողմից մայիսի 19-ը հաստատվել է Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր՝ 1994 թվականին։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am