Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում մայիսի 21-ի վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են սկսվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։    

Տեղում աշխատողները լրատվամիջոցին փոխանցել են, որ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։

Նշվում է, որ Կիրանցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման հետևանքով Կիրանցում այլընտրանքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կա։ Կառավարությունից հայտարարել են, որ այլընտրանքային ճանապարհը կառուցվելու է 2-3 ամսվա ընթացքում։   

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտնել էր, որ Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am