Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Երևանում բանաստեղծ Մկտրիչ Սարգսյանի անվամբ փողոց կանվանակոչվի

Երևանում բանաստեղծ Մկտրիչ Սարգսյանի անվամբ փողոց կանվանակոչվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկտրիչ Սարգսյանի անվամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում է ընդունել Երևանի ավագանին։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոցն (սկսվում  է Զաքարիա Քանաքեռցու փողոցից, հատում 15-րդ փողոցը, հասնում մինչև Քանաքեռի 14-րդ փողոցի հ.32 հասցե) անվանակոչել բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանի անվամբ՝ «Մկրտիչ Սարգսյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է ավագանու որոշման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am