Միջազգային

Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Խարկովի մարզի իշխանությունները և երկրի Ներքին գործերի նախարարությունը հայտնել են գիշերը տեղի ունեցած գնդակոծությունների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Խարկով: Գիշերային գնդակոծությունների հետևանքով տուժել է հինգ մարդ։ Հակառակորդը քաղաքի վրա գրոհել է անօդաչու թռչող սարքերով և վնասել բնակելի շենքեր, բակային շինություններ ու փոխադրամիջոցներ», - ասվում է Ուկրաինայի ՆԳ նախարարության հայտարարության մեջ։

a279ebc0-d11f-45d4-8c28-ce2c66c24d6c.jpg (16 KB)

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուրովն ավելի վաղ հայտնել էր, որ Խարկովին հարվածներ են հասցվել ողջ գիշեր, ԱԹՍ-ների բեկորներ են հայտնաբերվել 4 վայրերում։

7198dfea-78ff-49f9-8d91-21f90037683f.jpg (18 KB)

Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ հարվածը հասցվել է տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտի։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերից հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերի կողմից արձակված 29 ԱԹՍ-ներից 28-ը խոցվել են։ Ըստ հաղորդագրության՝ գրոհի են ենթարկվել Օդեսայի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Չերկասիի և Կիրովոգրադի մարզերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում