Կանադան սկսել է զրահամեքենաների տեղափոխումն Ուկրաինա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի կողմից Կիևի համար արտադրված առաջին չորս զրահամեքենաները մեկնել են Եվրոպա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինացի զինվորներն այս ամառ ուսուցում կանցնեն զրահամեքենաներն օգտագործելու համար։
Կանադայի պաշտպանության նախարարությունը հավելում է, որ առաջին 10 զրահամեքենաները կվերափոխվեն որպես սանիտարական մեքենա։ Դրանք Ուկրաինա կառաքվեն մինչև աշուն և թույլ կտան մարտական գոտիներից ապահով կերպով տարհանել վիրավոր զինվորներին։