Միջազգային

Եմենի հութիների հարվածից Կարմիր ծովում հունական նավ է վնասվել

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիների հարվածից Կարմիր ծովում հունական նավ է վնասվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հութիները գրոհել և լրջորեն վնասել են հունական Tutor նավը Կարմիր ծովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Իրանի աջակցությունը վայելող հութիների՝ առանց անձնակազմի վերջրյա ապարատը Կարմիր ծովում հարվածել է Լիբերիայի դրոշի ներքո ընթացող Tutor առևտրային նավին, որը Հունաստանի սեփականությունն է և նրա կառավարման ներքո է գտնվում։ Վերջերս Tutor-ը խարիսխ էր գցել Ռուսաստանում։ Հարվածի հետևանքով նավը սկսել է ջուր լցվել, վնասվել է շարժիչային հատվածամասը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, հութիներն արձակել են ևս երկու հականավային բալիստիկ հրթիռ, սակայն ո՛չ ամերիկյան, ո՛չ կոալիցիոն, ո՛չ առևտրային նավերը տուժածների կամ վնասի մասին չեն հայտնել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում CENTCOM-ի ուժերը հաջողությամբ ոչնչացրել են հականավային թևավոր հրթիռների երեք արձակման կայանք Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող տարածքում, և մեկ անօդաչու թռչող սարք` Կարմիր ծովի երկնքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում