Միջազգային

Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ

1 րոպեի ընթերցում

Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի խոշորագույն խորհրդարանական կուսակցության՝ «Կենտրոնի ժողովրդավարական միության» պատգամավոր Թոմաս Աեսկին երկրի օրենսդիր մարմնում ընդհարվել է ոստիկանների հետ, որոնք փակել են նրա ճանապարհը, որպեսզի շենքում գտնվող Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը կարողանա լուսանկարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջադեպի մասին հայտնել են Շվեյցարիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը և անձամբ պատգամավորը, որը համապատասխան տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցում։ 

«Ինչպես տեսնում եք, թույլ չտվեցի, որ ինձ կանգնեցնեն: Խոսքն այն մասին է, որ նստաշրջանի ընթացքում խորհրդարանական աշխատանքը գերակայում է արտասահմանյան պետական ​​այցերի նկատմամբ»,- տեղի ունեցածը մեկնաբանել է քաղաքական գործիչը:

Մեկ այլ պատգամավոր՝ Քրիստիան Վասերֆալենը հայտարարել է, որ խորհրդարանի շենքում առաջին անգամ էր տեսնում ինքնաձիգներով զինված ոստիկանների, որոնք խոչընդոտում էին աշխատակիցների և պատգամավորների ազատ տեղաշարժին:

Ուկրաինայի Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հունիսի 12-ին պաշտոնական այց է կատարել Շվեյցարիայի խորհրդարան, որպեսզի քննարկի Բեռնի դիվանագիտական ​​և մարդասիրական աջակցությունը Կիևին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում