Միջազգային

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Իսրայելից պատասխան չի ստացել հրադադարի մասին առաջարկի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Իսրայելից պատասխան չի ստացել հրադադարի մասին առաջարկի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՄԱՍ-ը հավանություն է տվել Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկին, սակայն չի ստացել հաստատում, որ Իսրայելը համաձայն է դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով շարժման նոր հայտարարությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ն «անհրաժեշտ դրական վերաբերմունք է դրսևորել բանակցությունների բոլոր փուլերում»՝ հասնելու «համապարփակ և ընդունելի համաձայնության՝ հիմնված իր ժողովրդի արդար պահանջների վրա»:

ՀԱՄԱՍ-ը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շարունակում է խոսել վերջին առաջարկության հետ Իսրայելի համաձայնության մասին. մենք չենք լսել, որ Իսրայելի պաշտոնատար անձանցից որևէ մեկը հայտարարի այդ մասին»:

Ավելի վաղ Նեթանյահուն քանիցս հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնի մի գործարքի, որը վերջ կդնի պատերազմին, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը և նրա ռազմական կարողությունները չեն վերացվել:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Դոհայում հունիսի 12-ին հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը բազմաթիվ փոփոխություններ է առաջարկել քննարկվող առաջարկին, որոնցից մի քանիսն իրագործելի են, մի քանիսը՝ ոչ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում