Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական
16:40, 12 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Գորիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում