Աշխարհում Google-ի միջոցով ամենաշատը փնտրել են Քիմ Քարդաշյանի և Լիոնել Մեսսիի անունները
15:05, 23 Դեկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ 2015 թվականին աշխարհի տարբեր երկրներում Google-ի միջոցով ամենաշատ փնտրված անձանց շարքը գլխավորում են արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ու հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Time ամսագրի կայքը, նրանց անունները 26 տարբեր երկրներում ամենաշատն են փնտրել:
Ամենից շատ փնտրված մարդկանց թվում են նաև ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, երգչուհիներ Ռիհաննան և Նիկի Մինաժը:
Հայաստանը ևս դիտարկվել է Google-ի կողմից, որտեղ ամենաշատ փնտրված անձը Քիմ Քարդաշյանն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում