Երևանյան բեսթսելեր 3/38. Պաուլու Կոելյուի «Անհավատարմություն»-ը վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի և «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Գրիգոր Նարեկացու` «Նաիրի», «ՄՀՄ» հրատարակչությունների լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն երրորդն է:
Չորրորդ հորիզոնականում է Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» է: Այս վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:
Պաուլու Կոելյուի «Անհավատարմություն»-ը հինգերորդն է: 2014 թվականին հրատարակված այս ստեղծագործությունը «Ալքիմիկոսի» հեղինակի վերջին գործերից է: Վեպի հերոսուհին 31-ամյա լրագրող Լինդան է: Բոլորը կարծում են, որ նա հրաշալի կյանք ունի` սիրող ամուսին և երեխաներ, լավ աշխատանք: Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է ու հեշտ:
Գրիգի «Հիսուսի կատուն» վեցերորդն է: Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ՝ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, յոթերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը ութերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը իններորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» ստեղծագործությունը եզրափակում է աղյուսակը: Թե Էկոյի, թե Կարիերի կիրքը գիրքն է` նոր ու հին, խելացի ու հիմար, ժողովրդականություն վայելող և հազվադեպ հանդիպող: Զրույցների այս ժողովածուն անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին: Այն կարծես նոստալգիկ սիրո խոստովանություն է հիշեցնում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Էդիթ Պրինտ/Անտարես | 15/7 | |
2 | +1 |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 14 | |
3 | -1 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի/ՄՀՄ | 10/9 | |
4 | +3 |
Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին» |
Անտարես | 8 | |
5 | նոր |
Պաուլու Կոելյու «Անհավատարմություն» |
Անտարես | 7 | |
6 | -1 |
Գրիգ «Հիսուսի կատուն» |
Անտարես | 6 | |
7 | +3 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 6 | |
8 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 6 | |
9 | -5 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ/Բուկինիստ | 6 | |
10 | -4 |
Ժան-Կլոդ Կարիեր և Ումբերտո Էկո «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» |
Անտարես | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում