Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Դավիթ Տոնոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Դավիթ Տոնոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է պաշտպանության 
բնագավառում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն հոկտեմբերի 9-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասին և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության դինամիկ զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԵՄ անվտանգության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am