Ֆրանսիական հեռուստաընկերությունը յոթմասանոց հաղորդում կցուցադրի Գրիգոր Նարեկացու մասին
12:12, 14 Օգոստոս 2015
ՓԱՐԻԶ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական KTOTV հեռուստաընկերությունը յոթմասանոց հաղորդում կցուցադրի` նվիրված Գրիգոր Նարեկացուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenews-ը, հաղորդումը, որ թարգմանաբար կոչվում է «Նրա խոսքը հավատն է», կպատմի Գրիգոր Նարեկացու գործունեության, նրա դերակատարության մասին:
Հաղորդման հեղինակը ֆրանսիացի լրագրող եւ պրոդյուսեր Ռեժի Բարնետն է: Հաղորդման անդրանիկ մասը եթեր կհեռարձակվի օգոստոսի 30-ին:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ:
Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արեւելքից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում