Աջարիան ներկայացրել Է 2015-ի ամառային սեզոնի նորույթները
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջարիան 2015 թվականի ամառային սեզոնը դիմավորում Է ավիաչվերթերի, հյուրանոցների, երկաթուղային կայարանների ավելացմամբ եւ նորացված ենթակառուցվածքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության պաշտոնական կայքը:
«Ամառային սեզոնին Աջարիան կընդունի բազմաթիվ միջազգային փառատոներ, այդ թվում՝ Սեւծովյան ջազ փառատոնը, BIAFF հեղինակային կինոյի փառատոնը, «Թոփուզի» անիմացիոն ֆիլմերի փառատոնը, Բաթումի դասական երաժշտության փառատոնը, գրաֆիտի եւ այլ փառատոներ»,- նշել են կառավարության վարչակազմում:
Աջարիայում շահագործման են հանձնվել բնակեցման փոքր եւ միջին օբյեկտներ, ինչպես նաեւ բարձր կարգի հյուրանոցներ: Արդյունքում Աջարիայում 819 հյուրանոցային համար ավելի կա, ինչը նշանակում Է 1700 հավելյալ տեղ:
Բաթմումի օդանավակայանում ավելացել Է վարձաչվերթային եւ կանոնավոր ավիաչվերթերի թիվը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում